Գլխավոր / Հայաստան / Հայաստանը գրող է, Ադրբեջանը` արտագրող, համոզված է պատգամավորը

Հայաստանը գրող է, Ադրբեջանը` արտագրող, համոզված է պատգամավորը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Աստանայում կայանալիք հանդիպումից ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, առաջին հերթին, սպասում է առաջընթաց` բանակցությունների շարունակման առումով:

«Դա շատ եմ կարևորում, որովհետև Ադրբեջանի կողմից կատարված վերջին ռազմատենչ հայտարարությունները, կարծես թե, փակուղի են ցանկանում մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող պռոցեսը: Սակայն ես կարծում եմ, որ դրական առումով այդ բանակցային պռոցեսը կշարունակվի, դա արդեն իսկ խոշոր առաջընթաց է», – ասել է Մելիքյանը:

Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին.

«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, որը վարում էր նախագահ Իլհամ Ալիևը վերջին ամիսների ընթացքում, արդեն վերածվում էր ֆաշիստական քարոզչության: Իր բոլոր հայտարարություններով նա անցել էր չափի բոլոր զգացումները»:

Ըստ պատգամավորի` տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահը մտածում է, թե ամեն առավոտ աքլորականչին արթնանալիս ինչ նոր պատմական ակնարկներով պետք է հանդես գա:

«Գիր և գրականություն հայտնաբերելուց հետո աշխարհը, կարծես, բաժանվել է երկու մասի` գրողների և արտագրողների: Քանի որ Ադրբեջանը որպես պետություն ձևավոևվել է մի հարյուր տարի առաջ, կարծես թե, պատմության բնագավառում ոչինչ գրելու չուներ: Նրան մնում էր ընդամենը արտագրել, իսկ արտագրել կարող էր միայն մեր պատմությունից` փոխելով ընդամենը Հայաստան անունը Ադրբեջանով և ներկայացնել աշխարհին` իբր դա իր պատմությունն է», – ասել է Մելիքյանը և համոզմունք հայտնել, որ ամբողջ աշխարհը գիտի` «ով ինչ խոսք է ասել պատմության մեջ»:

Tekali Taxi