Գլխավոր / Հայաստան / «Հերիք ա ազգայնականներ ձևանաք…». Ադրբեջանական ֆիլմերի փառատոն Երևանում

«Հերիք ա ազգայնականներ ձևանաք…». Ադրբեջանական ֆիլմերի փառատոն Երևանում

Նոյեմբերի 2-ին Հայաստանում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Facebook սոցիալական ցանցում տեղադրված նման միջոցառման հրավերը լուրջ վեճերի և ծայահեղ դրևորումների առիթ է հանդիսացել:

Միջոցառման մասին տեղեկացրել են կազմակերպիչները՝ Գեորգի Վանյանը և Լուսինե Վայաչյանը, ովքեր հենց ցանցում արժանացել են քարկոծման: Որպես պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից Հրաչյա Բարխուդարյանն արդեն վաղը այս նախաձեռնության դեմ խումբ է բացելու:

Օգտատերերի մի մասը սրտին մոտ է ընդունել նման նախաձեռնությունը և կազմակերպիչներին անվանում է ոչ ավել, ոչ պակաս՝ «դավաճան»:

Մասնավորապես, նրանցից մեկն առաջարկում կազմակերպիչներին նման փառատոն անցկացնել սեփական տանը, մյուսը համոզված է, որ «սրանք ուրիշ թուրքեր են, սրանք երիտթուրքեր են»:

Քիչ չեն մեկնաբանությունները, որտեղ կոչեր են հնչում «փախնել ստեղից», քանի որ «դավաճանում եք հայությունը»: Շատ են մեկնաբանությունները, որոնք արգելում են կազմակերպիչներին «հայ կոչվել»:

Հարկ է նշել, որ առկա են նաև այլ կարգի կարծիքներ: Մասնավորաբար, որոշ օգտատերեր առաջարկում են չվրդովվել, քանզի փառատոնը «այլ ազգի մշակույթի հետ ծանոթանալու» միջոց է:

Օգտատերերից մեկն էլ որպես վերջաբան նշում է.
«Ազգը խոր կրիզիսի մեջ ա, էս ինչ ախմախ մեկնաբանություններ են, ամոթ էլ ա….ի վերջո չեք ուզում մի գնացեք…բայց ինքնասահմանափակումն էս հարցում հաստատ շատ տխուր ավարտ ունի…հերիք ա կեղծ ազգայնականներ ձևանաք…դրա փոխարեն պայքարեք, որ էս երկրում մի բան դզվի…»

Tekali Taxi