Գլխավոր / Армения / Մովսիսյանը գոլի հեղինակ է դառնում, «Ռանդերսը» պարտվում է

Մովսիսյանը գոլի հեղինակ է դառնում, «Ռանդերսը» պարտվում է

Դանիական «Ռանդերսը», որի կազմում հանդես են գալիս Հայատսանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը, այսօր Դանիայի առաջնության հերթական տուրում մրցակցի հարկի տակ պարտվեց «Բրոնդբյուին»:
Կոպենհագենը ներկայացնող թիմն արդեն իսկ առաջին խաղակեսում կարողացավ բացել հաշիվը՝ «Բրոնդբյուի» կազմում աչքի ընկավ Դանիել Վասը, ով ներխուժեց տուգանային հրապարակ և մոտ տարածությունից գրավեց «Ռանդերսի» դարպասը:

Վերջինիս կազմում ակտիվությամբ աչքի էր ընկնում Մովսիսյանը. առաջին կեսում նա մեկ անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն հայ հարձակվողի հարվածը հստակ չստացվեց և պաշտպանը հասցրեց գծից հեռացնել գնդակը:

Երկրորդ խաղակեսում Միխայել Կրոն-Դելին խփեց երկրորդ գնդակը, և պարզ դարձավ, որ «Ռանդերսը» չի փրկվի: Բացառությամբ Մովսիսյանի, թիմը չափազանց անատամ տպավորություն էր թողնում, սակայն հանդիպման վերջին րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողը, այնուամենյանիվ, իր գնդակը խփեց՝ հաշիվը դարձնելով 1:2:
Սա Մովսիսյանի 5-րդ գնդակն էր ընթացիկ առաջնությունում:

Պարտությունից հետո «Ռանդերսը» նահանջեց մրցաշարային աղյուսակում, և այժմ զբաղեցնում է նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Ռոբերտ Արզումանյանն այս խաղում էլ խաղադաշտ դուրս չեկավ: Նա կոնֆլիկտ ունի ակումբի ղեկավարության հետ և սպասում է ձմեռային տրասնֆերային պատուհանին թիմից հեռանալու համար:

Tekali Taxi