Գլխավոր / Հայաստան / «Հատիսը» մեկնարկում է Եվրագավաթի խաղարկությունում

«Հատիսը» մեկնարկում է Եվրագավաթի խաղարկությունում

Երևանի «Հատիսի» կանանց բասկետբոլային թիմն այսօր երեկոյան Երևան-Նովոսիբիրսկ չվերթով մեկնում է Ռուսաստան։ Հոկտեմբերին 27-ին «Հատիսը» Նովոսիբիրսկում հյուրընկալվելու է տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ին։ Հանդիպումը կայանալու է Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկության խմբային փուլի շրջանակներում։ Այս հանդիպումով էլ «Հատիսը» մեկնարկում է Եվրագավաթի նոր խաղարկությունում, նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ ։

Գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի, մարզիչներ Վարդան Խաչատրյանի և Արեգ Վաթյանի գլխավորությամբ` մրցավայր են մեկնելու հետևյալ խաղացողները` Աննա Բաղդոյան, Աննա Պոկոյովա, Էրիկա Դեվիս, Ամանդա Ջեքսոն, Սաթենիկ Մարտիրոսյան, Քրիստինե Քեփենեկյան, Գաննա Զարիցկա, Քուիաննա Չենի, Իվա Սերդար, Մարտինա Զուբակ, Կաելա Չափդելայն:

Նովոսիբիրսկում «Հատիսը» հանգրվանելու է «Ստարի Զամոկ» հյուրանոցում։ Վաղը՝  հոկտեմբերի 26-ին, թիմը «Սեվեր» մարզահամալիրում կանցկացնի մարզում։ Նույն մարզահամալիրում էլ մեկ օր անց կկայանա հանդիպումը։ «Դինամո-ԳՈՒՎԴ»-«Հատիս» հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 15:30-ին։

Tekali Taxi