Գլխավոր / Հայաստան / Վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի միասնական ՀԱԿ

Վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի միասնական ՀԱԿ

«Հարավային Կովկասում ինտեգրված սահմանամերձ վերահսկողության համալիր համակարգերի ապահովումը» նախագծի մենեջեր Մազահիր Էֆենդիևը հայտարարել է, որ Ադբեջանի և Վրաստանի սահմանին կբացվի միասնական հսկիչ անցագրային կետ:

Նախագծի իրագործումը, որը կատարվում է ԵՄ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսական աջակցությամբ և Ադրբեջանի կառավարության հետ համատեղ, մեկնարկել է սեպտեմբերին:

Դրա հիմնական նպատակներն են սահմանների կառավարման ոլորտում համագործակցության մակարդակի բարձրացումը ազգային կառույցների միջև, երկկողմանի և տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը հարևան սահմանամերձ պետությունների (բացառությամբ` Հայաստանի), ԵՄ անդամ երկրների և այլ միջազգային կազմակերպույունների հետ, սահմանների անվտանգության ապահովումը և ռազմավարական կառավարման ներուժի զարգացումը, ինչպես նաև կատարելագործված փաստաթղթի նախապատրաստումը` միաժամանակ հաշվի առնելով Ադրբեջանի օրենսդրությունը:

6,3 մլն եվրո արժողությամբ նախագծի իրագործումը մտադիր են ավարտել մինչև 2012թ., հաղորդում է Trend-ը:

Tekali Taxi