Գլխավոր / Հայաստան / Բերեզովսկին դեմ չէ հանդիպել Լուժկովի հետ

Բերեզովսկին դեմ չէ հանդիպել Լուժկովի հետ

Մեծ Բրիտանիայում բնակվող գործարար Բորիս Բերեզովսկու` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի վերաբերյալ արված կանխատեսումներն իրականացել են: Լուժկովի պաշտոնանկ լինելուց հետո նա հայտարարել էր, որ իր կարողությունը պահպանելու և հավանական քրեական գործերից խուսափելու լավագույն միջոցը Լուժկովի համար Մեծ Բրիտանիա գնալն ու քաղաքական ապաստան խնդրելը կլինի: Բերեզովսկու կանխատեսումներից մեկ շաբաթ անց` Լուժկովը Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հարցազրույց է անցել:

«Ես արդեն ասել եմ, որ Լուժկովի համար Ռուսաստանում բանտից խուսափելու միակ միջոցը` Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրելն է»,- Life News-ին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկին:

Տեղեկանալով, որ մոտ ժամանակներս Յուրի Լուժկովը պատրաստվում է Լոնդոն մեկնել` Բերեզովսկին հայտարարել է, որ պատրաստ է նրա հետ հանդիպել: «Ես բաց մարդ եմ: Եթե անգամ Լուժկովի հետ գաղափարական տարաձայնություններ ունենք, այնուամենայնիվ, զրուցելը լավագույն միջոցն է ճշմարտությունը պարզելու համար»,-նշել է գործարարը:

Բերեզովսկին նշել է նաև, որ հանդիպումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Լուժկովն ինքը ցանկանա հանդիպել:

Tekali Taxi