Գլխավոր / Армения / Հայ գրողին սպառնում են ադրբեջանական ֆիլմերի համար

Հայ գրողին սպառնում են ադրբեջանական ֆիլմերի համար

Գրող Լուսինե Վայաչյանին, ով Facebook-ի իր պատի վրա տեղադրել էր Հայաստանում նոյեմբերի 2-ին մեկնարկող ադրբեջանական ֆիլմերի փառատոնի ազդը, սկսել են սպառնալիքներ ուղղել հասարակական ցանցի օգտատերերից մի քանիսը:

Վայաչյանը նշել է, որ որոշել է հենց Facebook-ում որպես ստատուս տեղադրել բոլոր այն ուղիղ սպառնալիքները, որ ստանում է իր հասցեին:

Մասնավորապես, ոմն Սեվակ Շիրաչյան (Sevak Shirachyan) օգտատերը գրել է Վայաչյանին.

«Իսկ դու չես վախենում, որ օրը գալու ա ու դու ու քո ալիևական վիժվածքներն արյամբ եք պատասխան տալու նման լրբության համար: Կեղտի ծնունդ ես դու! Գոնե ինքդ քեզանից մի փոքր ամաչի ու նման հասարակական վայրերում մի երեվա, այ դուրս ընգած լրբի ծնունդ!»:

Հարկ է նշել, որ Վայաչյանի էջում հնչում են և հակադիր կարծիքներ:

«Ոնց կարա մարդ խոսա մարդասիրությունից ու քրիստոնեությունից, եթե իրա մեջ էդքան ատելություն կա: Ինչով եք տարբերվում ծայրահեղ իսլամիստներից: Ոնց կարա մարդը փոխվի, եթե իրա մեջ էսքան գազանություն կա: Ու դա պետք չի խառնել հայրենասիրության հետ», – գրում է Նարայան օգտատերը:

Նույն էջի վրա իրավաշտպան Գեորգի Վանյանը խնդրում է հանգիստ թողնել գրող Լուսինե Վայաչյանին:

«Լուսինեն ընդամենը տեղեկատվություն է տարածել փառատոնի մասին: Փառատոնը կազմակերպված է «Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն» ՀԿ-ի կողմից, որի նախագահը ես եմ և, բնականաբար, նաև փառատոնի պատասխանատուն: Համեցեք` [email protected]», – նշում է Գեորգի Վանյանը:

Նշենք, որ փառատոնի կազմակերպմանն աջակցում է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Tekali Taxi