Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Հիմա էլ Սաշիկ Սարգսյանն է զուգարան հրավիրում

«Հայկական ժամանակ». Հիմա էլ Սաշիկ Սարգսյանն է զուգարան հրավիրում

Օրաթերթը անդրադարձել է ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի պահվածքին Ազգային ժողովում:

Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել ԱԺ-ում: Երբ մեր թղթակիցը ցանկացել է նրան հարցնել` ճանաչո՞ւմ է Պզոյին, նա կատաղած շարժումով բացել է մոտակա զուգարանի դուռն ու ասել` զուգարան եմ գնում: Իսկ երբ թղթակիցը նկատել է, որ հենց նոր եկավ զուգարանից, Սաշիկը հիստերիկ տոնով ասել է. «Գնում եմ զուգարան, գալիս ե՞ս», ապա քթի տակ հայհոյելով` ընդհանրապես հեռացել է Ազգային Ժողովից: Փաստորեն` ՀՀԿ-ականների մոտ նոր կուլտուրա է ձևավորվում` իրենց տհաճ հարցեր ուղղող լրագրողներին հրավիրել զուգարան, որտեղ ՀՀԿ-ականներն անցակցնում են իրենց օրվա զգալի մասը: Նախորդ քառօրյայի ժամանակ էլ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանն էր «Հրապարակի» թղթակցին զուգարան հրավիրել:

Tekali Taxi