Գլխավոր / Հայաստան / Բարնաուլի դատարանի մեղադրյալի աթոռին հայեր են

Բարնաուլի դատարանի մեղադրյալի աթոռին հայեր են

Անցյալ շաբաթ Բարնաուլի վարչական դատարանում սկսվել են  2009 թվականի հուլիսին  տեղի «Զոլոտո» ոսկերչական խանութի վրա իրականացված հարձակման վերաբերյալ քրեական գործի լսումները: Մեղադրյալի աթոռին Կուզբասի երկու գործազուրկ բնակիչներ են, որոնք ազգությամբ հայ են, հաղորդում է Алтапресс-ը:

Մեղադրյալներին ձերբակալել են իրականացված հանցագործությունից հինգ ամիս անց: Այդ ընթացքում նրանցից մեկը թաքնվել է Կեմերովի շրջանի Կիսիլյովս քաղաքում, իսկ մյուսը` Սոչիում:

Ոստիկաններին հաջողվել է գտնել հանցագործներին տաքսու վարորդի միջոցով, ում մեքենայում նրանցից մեկը մոռացել էր իր անձնագիրը: Երկար ժամանակ վարորդը չէր համագործակցում իրավապահ մարմինների հետ` վախենալով վտանգի ենթարկել իր կյանքը:

2009 թվականի հուլիսին տեղի ունեցած հանցագործությունը իրականացվել է երեք անձանց կողմից: Ոստիկանությունը դեռ չի պարզել երրորդ անձի ինքնությունը: Նրա դեմ առանձին քրեական գործ են հարուցել:

Նշենք նաև, որ ոսկերչական խանութի դեմ իրականացված գողության փորձը չի հաջողվել: Հանցագործները կոտրել են խանութի ապակիները, ինչից հետո հրաձգություն է սկսվել, և նրանք լքել են դեպքի վայրը` առանց որևէ բան գողանալու:

Tekali Taxi