Գլխավոր / Армения / Բերեզովսկին Լուժկովին գումար է առաջարկել

Բերեզովսկին Լուժկովին գումար է առաջարկել

Լոնդոնում բնակվող գործարար Բորիս Բերեզովսկին պատրաստակամություն է հայտնել սատարել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին, թեև չի պատրաստվում համագործակցել նրա հետ:

«Եթե նրա կամ նրա կնոջ գումարները չեն բավականացնի փաստաբաններին վճարելու համար, որպեսզի քաղաքական ապաստան ստանան, ես պատրաստ եմ օգնել Լուժկովին: Ես պատրաստ չեմ համագործակցել նրա հետ, բայց պատրաստ եմ օգնել նրան, իսկ սա համագործակցություն չէ»,- հեռախոսով «Ինտերֆաքսին» ասել է Բերեզովսկին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, թե անցյալ շաբաթ վիզա ստանալու նպատակով Լուժկովը դիմել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Տեղեկատվություն կար նաև, թե նրա կինը` Ելենա Բատուրինան արդեն իսկ այնտեղ է:

Այնինչ նախկին քաղաքապետի ընկեր Իոսիֆ Կոբզոնը հայտատարել է, որ Լուժկովը ոչ մի դեպքում չի լքելու Ռուսաստանի սահմանները և մշտական բնակության նպատակով երբևէ չի տեղափոխվի արտերկիր:

«Յուրի Միխայլովիչը հայրենասեր է և, անգամ վիրավորված լինելով պետությունից, երբեք չի լքի Ռուսաստանը», – Կոբզոնի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Tekali Taxi