Գլխավոր / Армения / Ազգայնական կեղծ դիմակի տակ թաքնված են մի խումբ կարիերիստներ. Արման Գրիգորյան

Ազգայնական կեղծ դիմակի տակ թաքնված են մի խումբ կարիերիստներ. Արման Գրիգորյան

«Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են հոխորտում թուրքերի ու ադրբեջանցիների դեմ և որքան շատ են խոսում պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից։ Հայրենասիրությունը կամ թուրքատյացությունն, այսպիսով, մեր երկրում վերածվել է գողության լիցենզիայի»։ Խոսելով Երևանում կայանալիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ բարձրացված աղմուկի մասին` Epress.am-ի հետ զրույցում արվեստագետ Արման Գրիգորյանը հիշել է հոկտեմբերի 15-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս խոսքերը:

Նրա կարծիքով` ՀՀ առաջին նախագահի այս խոսքերը լավագույնս են բնութագրում ստեղծված իրավիճակը:

«Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ առաջացած այս աղմուկը բարձրացրել են մեր «հայրենասեր, այսինքն թուրքատյաց իշխանավորների ջահելները», որոնք պարզապես կարիերիստեր են, և այն փաստը, որ կարող են կնոջը (նկատի ունի Լուսինե Վայաչյանին – Epress.am) սպառնալիքներ և անձնական վիրավորանք հասցնել, ապացուցում է, որ նրանց ազգային ոգին չէ, որ դրդել է նման վերաբերմունք ցույց տալ այդ ֆիլմերի հանդեպ: Պարզ ասած՝ ազգայնական կեղծ դիմակի տակ թաքնված են մի խումբ կարիերիստներ», – կարծիք է հայտնել Արման Գրիգորյանը:

Tekali Taxi