Գլխավոր / Հայաստան / Հայրենասիրության քողի տակ թաքնված անհանդուրժողականությունը վտանգավոր է. Արա Շիրինյան

Հայրենասիրության քողի տակ թաքնված անհանդուրժողականությունը վտանգավոր է. Արա Շիրինյան

«Ադրբեջանական ֆիլմեր Հայսատանում ցուցադրվում են, եթե չեմ սխալվում, առաջին անգամ, ընդ որում` բավական նեղ, նույնիսկ մասնագիտացված շրջանակի համար: Համոզված եմ, որ ներկա են գտնվելու հիմնականում փորձագետներ, մարդիկ, ովքեր վաղուց զբաղվում են խաղաղասիրական կամ այլ բնույթի համատեղ նախագծերով: Սա, կարելի է ասել, մասնագիտական շրջանակի աշխատանքային հանդիպում է, որին կարող են ներկա գտնվել նաև ցանկացողները», –  Epress.am-ի հետ զրույցում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին այսպիսի կարծիք է հայտնել ռեժիսոր Արա Շիրինյանը:

Նա նշել է, որ հասարակական աղմուկն այս հարցի շուրջ կեղծ է, կամ` շինծու, և բնավ համարժեք չէ իրադարձությանը:

«20 տարին մեկ կարելի է դիտել նաև թշնամական երկրի ֆիլմերը: Որոշ հոգեբաններ նույնիսկ պնդում են, որ թշնամուն հաղթելու համար պետք է նրան լավ ճանաչես: Այստեղ ես վտանգ չեմ տեսնում: Ավելի վտանգավոր է մեր երկրում տիրող անհանդուրժողականությունը այլակարծության հանդեպ, ընդ որում` հայրենասիրության քողի տակ թաքնված», – ասել է Շիրինյանը:

Նրա խոսքով՝ եթե բողոքողներին իսկապես մտահոգեր Հայաստանում ցուցադրվող ֆիլմերի ներգործությունը հասարակության վրա, ապա, միանշանակ, բողոքի առաջին թիրախը պետք է լինեին հայկական ֆիլմերը, որոնք ցուցադրվում են հեռուստատեսությամբ ամեն օր:

Tekali Taxi