Գլխավոր / Армения / Մխիթարյանն ամբողջովին կապաքինվի մինչև «Արսենալի» հետ հանդիպումը

Մխիթարյանն ամբողջովին կապաքինվի մինչև «Արսենալի» հետ հանդիպումը

Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» 21-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մրսածության պատճառով բաց է թողել «Վորսկլա» թիմի հետ հանդիպումը, հանդես չի գա նաև Ուկրաինայի Գավաթի «Պոլտավայի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը, հայտնում է «Սպորտ-էքսպրեսը»:

Ինչպես մեկնաբանել է «Շախտյորի» բժիշկ Արթուր Գլուշչենկոն, ֆուտբոլիստը, հավանաբար, կվերսկսի մարզումները չորեքշաբթի-հինգշաբթի: Բժշկի խոսքով` դժվար է կանխատեսել Մխիթարյանի մասնակցությունն Ուկրաինայի հաջորդ տուրի` «Դնեպրի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, սակայն նոյեմբերի 3-ին սպասվող Լոնդոնի «Արսենալի» հետ խաղին նա արդեն պետք է ամբողջովին վերականգնված լինի:

Tekali Taxi