Գլխավոր / Հայաստան / Հայ տղամարդը դատի է տալու հոլիվուդյան դերասանուհուն

Հայ տղամարդը դատի է տալու հոլիվուդյան դերասանուհուն

Միացյալ Նահանգների քաղաքացի, ազգությամբ հայ Ռոման Գապարյանը հոլիվուդյան դերասանուհի Եվա Լոնգորիա Փարքերին դատի է տվել նրա համար, որ վերջինս ավտոմեքենայով բախվել է իր մեքենային:

Գապարյանի խոսքով` «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալի աստղը հանկարծակի շրջվել է երթուղու միջին գծից և բախվել իր մեքենային: Տղամարդը պնդում է նաև, որ ավտովթարի հետևանքով ինքը վնասել է մեջքը, պարանոցն ու գլուխը, գրում է Cosmopolitan-ը:

Առողջությանը հասցված վնասի պատճառով Գապարյանը պատրաստվում է դատարան դիմել: Նրա փաստաբանը վստահեցնում է, որ ականատեսների հաղորդմամբ` դերասանուհու աչքերը կարմրած են եղել: Իսկ դերասանուհին ասել է, որ իրեն շատ լավ է զգում, միայն թե թեթևակի վնասվել է:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է TMZ-ը` Գապարյանը հանկարծակի արգելակել է մեքենան  Լոնգորիայի մեքենայի առջև, այդ իսկ պատճառով վերջինս հնարավորություն չի ունեցել խուսափել բախումից:

Եվա Լոնգորիան որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Tekali Taxi