Գլխավոր / Армения / Աշխատանք փնտրողներին ու գործատուներին կհանդիպացնեն Աբովյանում

Աշխատանք փնտրողներին ու գործատուներին կհանդիպացնեն Աբովյանում

Հոկտեմբերի 29-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որի նպատակն է առաջարկել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ:

«Այս աշխատանքի տոնավաճառը 2010թ.  ընթացքում նախատեսված տոնավաճառներից հինգերորդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել  38 գործատու: Ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը շուրջ 130 է, իսկ կանխատեսվողը` 34:  Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 2500 աշխատանք փնտրող», նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում:

Tekali Taxi