Գլխավոր / Հայաստան / ԲՀԿ-ականները «Հայկական ժամանակի» խմբագրության մոտ ակցիա անցկացրեցին

ԲՀԿ-ականները «Հայկական ժամանակի» խմբագրության մոտ ակցիա անցկացրեցին

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության առջև բողոքի ակցիա են անցկացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ 100 ներկայացուցիչներ, այդ թվում` կուսակցության երիտասարդական թևերի ղեկավարներ, ուսխորհուրդների ղեկավարներ, ինչպես նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակն» իր երեկվա համարում տեղեկատվություն էր տպագրել այն մասին, թե Վանաձորի Մանկավարժական համալսարանի ուսանողներին 5000-ական դրամ են առաջարկում` հոկտեմբերի 30-ին Սպիտակում կայանալիք  ԲՀԿ միջոցառմանը մասնակցելու համար:

Երիտասարդները «ՀԺ»-ից պահանջել են հերքել այդ տեղեկատվությունը` բարձրախոսներով հայտարարելով, որ իրենք չեն վաճառվում:

Նշենք, որ ակցիան անցել է առանց միջադեպերի, թեև իրավիճակը հսկելու նպատակով տարածքում ոստիկաններ էին շրջում:

Tekali Taxi