Գլխավոր / Армения / Կառավարությունը վերադարձնելու է գերվճարները

Կառավարությունը վերադարձնելու է գերվճարները

Կառավարությունը ՀՀ 2010թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ իրականացնող հարկ վճարողների ԱԱՀ դեբետային մնացորդի գերավճարի վերադարձման համար ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված 18 մլրդ դրամից բացի վերադարձման գործընթացը լիովին իրականացնելու համար աղբյուր ստեղծելու անհրաժեշտությամբ։

Տիգրան Սարգսյանի խոսքով` այս տարի նախորդի համեմատ 43 տոկոսով ավելացել է արտադրանքի արտահանման ցուցանիշը, ուստի անհրաժեշտություն է առաջացել գերավճարի վերադարձման համար հատկացնել ևս 8 մլրդ դրամ։

Սա խնդրահարույց հարց չէ, քանի որ ՊԵԿ-ը գերակատարում է իր ցուցանիշները։ Գերավճարները վերադարձնելը նույնպես կխթանի արտահանման ծավալի ավելացումը։

Tekali Taxi