Գլխավոր / Հայաստան / Հայաստանում կբացվի բնական հյութերի ժամանակակից արտադրամաս

Հայաստանում կբացվի բնական հյութերի ժամանակակից արտադրամաս

ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը։

Ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։

Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։

Ըստ ծրագրի` կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։

Tekali Taxi