Գլխավոր / Հայաստան / Հայաստանում հայտարարեցին Ադրբեջանահայության Հանրապետություն ստեղծելու մասին` Լաչին մայրաքաղաքով

Հայաստանում հայտարարեցին Ադրբեջանահայության Հանրապետություն ստեղծելու մասին` Լաչին մայրաքաղաքով

«Ադրբեջանահայ համայնքը` լինելով ադրբեջանական ԽՍՀՄ հայկական ժառանգության իրավահաջորդը, մոտակա ժամանակներս մտադիր է դիմել ԼՂ-ին խնդրանքով` փոխանցել մեզ յոթ ազատագրված շրջանները` Լաչին մայրաքաղաքով,  անկախ և ինքնիշխան Ադրբեջանահայության Հանարապետություն հիմնելու նպատակով, ու անցկացնել այնտեղ ազատ և ժողովրդավարական նախագահական և խորհրդարանական ընտրություններ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` չբացառելով, որ ապագայում նորանկախ հանրապետությունը հանրաքվեի միջոցով կմիանա ԼՂ-ին կամ ՀՀ-ին:

«Այսօր այստեղ մենք ազդարարում ենք Հարավային Կովկասում, տարածաշրջանում անկախ հանրապետության ստեղծման անկասելի սկիզբը», – ասել է Այվազյանը:

Նրա խոսքով` իրենք չեն խնդրում ինչ-որ բան նվիրել, այլ  խնդրում են իրենց  փոխանցել  այն, ինչն իրենցն է օրենքով:

Այվազյանը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են նորաստեղծ հանրապետության զինանշանի և դրոշի նմուշները.

«Ադրբեջանահայ վտարանդի համայնքը չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ադբեջանում նոյեմբերի յոթին կայանալիք ընտրությունների օրինականությունը: Առանց մեկ միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի մասնակցության այս ընտրություններն Ադրբեջանում, ինչպես 1990 թվականից ի վեր, անվավեր են և ապօրինի»:

Tekali Taxi