Գլխավոր / Հայաստան / Նախագահները փորձում են խուսափել անխուսափելիից. կարծիք

Նախագահները փորձում են խուսափել անխուսափելիից. կարծիք

Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սարգսյանն ու Ալիևը փորձում են հետաձգել անխուսափելին` պատերազմական գործողությունների վերսկսումը, որը, սակայն, անհնար է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` Epress.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեկվա հանդիպման արդյունքը:

«Այսպիսի տարբեր կարծիքներ ունեցող կողմերը, բնականաբար, չեն կարող ընհանուր հայտարարի երբևիցե գալ», – ասել է նա:

Այվազյանը հիշեցրեց նաև, որ Աստրախան մեկնելուց առաջ Ալիևը հերթական անգամ շեշտեց, որ Ադրբեջանն ունի մեկ սկզբունք. իրենք երբեք թույլ չեն տա, որ Ղարաբաղը անկախանա, այսինքն` դուրս գա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից:

«Այն երբեք էլ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, թող ավելի լավ ուսումնասիրի սեփական երկրի պատմությունը: Իսկ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է ռևանշիստական պատերզամի, բոլորի համար գաղտնիք չէ, միայն բավական է տեսնել նրանց ռազմական բյուջեի չափը: Բայց այդ հարցում էլ ասում եմ, ադրբեջանահայերի Անկախ  Հանրապետության ստեղծումը կլուծի շատ-շատ հարցեր»,- ասել է Այվազյանը:

Tekali Taxi