Գլխավոր / Армения / Օբաման փորձել է արդարանալ երգիծական հաղորդման ժամանակ

Օբաման փորձել է արդարանալ երգիծական հաղորդման ժամանակ

Բարաք Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, ով մասնակցել է Ջոն Սթյուարթի The Daily Show երգիծական հաղորդմանը` հույս ունենալով Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի շաբաթ առաջ շահել երիտասարդ հեռուստադիտողների վստահությունը, հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 7-ին միջանկյալ ընտրություններ են տեղի ունենալու: Հարցումները ցույց են տալիս, որ բնակչությունը կորցրել է վստահությունը Դեմոկրատական կուսակցության նկատմամբ: Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Սպիտակ տան վարած քաղաքականությունից:

Հաղորդման ընթացքում Օբաման ասել է, որ ընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները հնարավոր չէ շատ արագ իրականացնել:

Tekali Taxi