Գլխավոր / Հայաստան / ՌԴ գլխավոր դադախազությունը պահանջում է Եղիազարյանին զրկել անձեռնմխելիությունից

ՌԴ գլխավոր դադախազությունը պահանջում է Եղիազարյանին զրկել անձեռնմխելիությունից

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին ուղղված փաստաթուղթ է ստորագրել` պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Գլխավոր դատախազության ներկայացուցչի խոսքերը:

Գլխավոր դատախազի ուղերձը հիմնված է օրեր առաջ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինի` Խորհրդարանի Ստորին պալատ ուղղված պահանջի վրա, որով նա կոչ էր անում թույլ տալ քրեական գործ հարուցել պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ` ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով: Պետական դումայի 4 խմբակցություններից 3-ը կողմ էին քվեարկել Բաստիրկինի առաջարկին:

Հետաքննության տվյալներով` Եղիազարյանը 500 միլիոն ռուբլու չափով պարտք է կուտակել, ինչպես նաև մեղադրվում է անօրինական կերպով Մոսկվայի առևտրի տներից մեկի 20% բաժնետոմսեր ձեռք բերելու մեջ: Առաջադրված մեղադրանքների հաստատման դեպքում` Պետդումաին հայազգի պատգամորին 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Tekali Taxi