Գլխավոր / Армения / Ադրբեջանը ցանկանում է ուկրաինական ուղղաթիռներ գնել

Ադրբեջանը ցանկանում է ուկրաինական ուղղաթիռներ գնել

Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական օդային միջոցների կառուցմամբ զբաղվող ձեռնարկությունների արտադրանքի ձեռքբերմամբ: Այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը` «Ինտեր» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները, գրում է УНИАН-ը:

Ուկրաինայի վարչապետը նշել է, որ խոսքը, նախ և առաջ, ուղղաթիռների գնման մասին է:

«Ալիևն ասում է` հիանալի միտք է և ինքը պատրաստ է գումար ներդնել այդ նախագծում: Մենք լավ շարժիչներ և մասնագետներ ունենք, իսկ իրենց ուղղաթիռ է պետք»,- ասել է Նիկոլայ Ազարովը:

Նա նաև ասել է, որ երկու պետությունների վարչապետներն արդեն իսկ հրահանգ են ստացել մշակել այս հարցը և հանդես գալ առաջարկություններով:

Tekali Taxi