Գլխավոր / Армения / Միջազգային ֆորումները դրական են ազդում քաղբանտարկյալների ազատ արձակման վրա. Բրաուն

Միջազգային ֆորումները դրական են ազդում քաղբանտարկյալների ազատ արձակման վրա. Բրաուն

Ցանկացած ակցիա, պիկետ, նամակ իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղբանտարկյալների կոմիտեի նախաձեռնող անդամ  Մելիսա Բրաունը, ով նախկին քաղբանտարկյալ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինն է:

Բրաունի խոսքով` Հայաստան ժամանող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հանդիպում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, անպայման բարձրացնում են քաղբանտարկյալների հարցը:

«Այն բոլոր միջազգային ֆորումները, որոնք անցկացվում են Հայաստանում, իրենց ազդեցությունն են ունենում քաղբանտարկյլաների ազատ արձակման վրա»,- ասել է Մելիսա Բրաունը:

Բրաունի խոսքով` ինքը շատ է ցանկանում բոլոր քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնել, բայց մոտ ապագայում նման բան չի ակնկալում:

«Աշոտի ազատ արձակմանը (հիշեցնենք, որ երեկ Վանաձորի ՔԿՀ-ից ազատ էր արձակվել քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը) հավատացի, երբ նա արդեն տանն էր: Իմ անձնական փորձից եմ ասում, երբ ամուսինս բանտարկված էր, անընդհատ լուրեր էին պտտվում, թե հեսա տղերքին բաց կթողնեն, բայց ամուսինս 1,5 տարի նստեց»,- ասել է Մելիսա Բրաունը:

Նա համոզված է, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն:

Tekali Taxi