2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Բաքուն Աստրախանի հանդիպումը լավ հիմք է համարում գերիների խնդիրների հետագա լուծման համար

Պաշտոնական Բաքուն Աստրախանի հումանիտար հռչակագիրը դիտարկում է որպես «լավ հիմք ապագայում գերիների վերադարձի հետ կապված խնդիրների լուծման համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքով` Աստրախանի բանակցությունները «դժվար են ընթացել», սակայն «քայլ առաջ» են եղել բանակցային գործընթացում:

«Երկու կողմերն էլ ձեռնարկում են գոնե փոքր քայլեր», -  ընդգծել է Մամեդովը: