Գլխավոր / Հայաստան / Դավթաշենում բացվեց Արցախի հերոսամարտիկի կիսանդրին

Դավթաշենում բացվեց Արցախի հերոսամարտիկի կիսանդրին

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 189 ավագ դպրոցն արդեն 15 տարի է կրում է Արցախի հերոսամարտիկ, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անունը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ` դպրոցի բակում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր հերոսի կիսանդրու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք, հարազատները, հրամանատարի զինակից ընկերները:

Սամվել Գևորգյանը հետմահու արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների: Հուշամեդալ ստացավ նաև կիսանդրու բացման օրը. ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Սամվել Գևորգյանը պարգևատրվեց ՀՀ ԵԿՄ «Հայաստան 5-րդ բրիգադ» հուշամեդալով:

Միջոցառման ավարտին Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը տրվեց, որը, կազմակերպիչների խոսքով, ամենամյա է լինելու:

Tekali Taxi