Գլխավոր / Армения / Ռուսաստանցի ոստիկաններին ձերբակալել են հայից կաշառք վերցնելու համար

Ռուսաստանցի ոստիկաններին ձերբակալել են հայից կաշառք վերցնելու համար

Մերձմոսկովյան Բալաշիխում քրեական գործ է հարուցվել սպառողական շուկայի ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի երկու աշխատակիցների դեմ:

Քննության վարկածի համաձայն` ոստիկանության 39-ամյա կապիտան և 27-ամյա ավագ լեյտենանտը պարզել են, որ Հայաստանի 30-ամյա քաղաքացին գետնահարկում հայտնի բրենդների հագուստի արտադրամաս է բացել:

Ոստիկանները պահանջել են տղամարդուց ամսական 30 հազարական ռուբլի վճարել` քրեական պատասխանատվության չենթարկելու համար: Հետագայում կասկածյալները մի քանի անգամ բարձրացրել են գումարի չափը:

Նշենք, որ ոստիկաններին ձերբակալել են հոկտեմբերի 26-ին 50 հազ. ռուբլու չափով հերթական կաշառքը կորզելու ժամանակ:

Tekali Taxi