Գլխավոր / Армения / Դիլման` Բրազիլիայի նորընտիր նախագահ

Դիլման` Բրազիլիայի նորընտիր նախագահ

Բրազիլիայի նոր նախագահ է դարձել Բանվորական կուսակցության թեկնածու Դիլմա Ռոուսեֆը:

Ձայների 92%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ նա հավաքել է ընտրողների ձայների 55%-ը: Բրազիլիայում ընտրությունների արդյունքների հաշվումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, ուստի քվերակության արդյունքները հայտնի են դարձել ընտրատարածքների փակումից մի քանի ժամ անց, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նշենք, որ Ռոուսեֆի հակառակորդ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ժոզե Սեռան ստացել է ընտրողների ձայների 44,01 %-ը:

Բրազիլիայի նոր նախագահին բրազիլացիներն ուղղակի Դիլմա են անվանում: Նա ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 14-ին: Հայրը Բուլաղարիայից գաղթած կոմունիստ էր, ով Բրազիլիայում ամուսնացել է հարուստ ընտանիքի աղջկա հետ, իսկ այնուհետ ինքը հաջողակ փաստաբան է դարձել:

60-70-ական թվականների ռազմական ռեժիմի ընթացքում Դիլման մասնակցել է քաղաքացիական պատերազմին, ինչի հետևանքով ձերբակալվել է: Ավելի ուշ ժողովրդավարության պայմաններում բավական հաջողակ վարչական գործունեություն է ծավալել Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգում, այնուհետ դարձել է էներգետիկայի նախարար և երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար:

Tekali Taxi