Գլխավոր / Армения / Երևան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը կավարտվի 2012 թվականին

Երևան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը կավարտվի 2012 թվականին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 1-ին բացվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները:    

Մրցույթին մասնակցելու հայտեր են վերցրել 13 կազմակերպություններ, բայց փաստաթղթեր ներկայացրել են 3-ը: Վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար ավստրիական STRABAG International ընկերությունն առաջարկել է 51,141 մլն ԱՄՆ դոլար, ամերիկյան` Feletechnologies ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար և իսպանական MJGRUAS-ը` 22,618 դոլար:

Մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի և կգնահատի մրցութային փաթեթները, դրանք կներկայացնի Ասիական զարգացման բանկին, որի կողմից հավանություն ստանալուց հետո` կներկայացնի Կառավարման խորհրդի հաստատմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլարը` կկայացվի ՀՀ կառավարության որոշում, որից հետո կապալառուի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա գարնանը և ավարտել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին: Կապալառուն պետք է վերակառուցի ծածկը, բարելավի ջրահեռացումը, կողնակները և ճանապարհի անվտանգությունը, վերանորոգի Երևան-Աշտարակ ճանապարհի  առկա կառույցները: Նախատեսվող աշխատանքները համատեղ կֆինանսավորվեն Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Հայաստանի Հանրապետության կողմից:

Tekali Taxi