Գլխավոր / Армения / Հայաստանում ոսկու նոր հանքահոր են հայտնաբերել

Հայաստանում ոսկու նոր հանքահոր են հայտնաբերել

Այսօր Lydian International ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում Ամուլսար նախագծի շրջանակներում ոսկու նոր հանքահոր է հայտնաբերել:
 
Lydian International-ը հանքերի ուսումնասիրությամբ զբաղվող ընկերություն է: Հայաստանում այն ներկայացված է Lydian Resources Armenia ընկերության միջոցով: Lydian Resources Armenia-ին է պատկանում «Ջեոթիմ» ՓԲԸ-ի մասնաբաժնի 95 տոկոսը: Իր հերթին, «Ջեոթիմին» է պատկանում Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքերի 100% արտոնագրերը: Ինչպես նշված է Lydian International-ի կայքում, «Ջեոթիմի» մյուս 5 տոկոսը պատկանում է «մասնավոր տեղացի գործընկերոջը»:

«RCA-301 անունը կրող նոր հորը ցույց է տալիս, որ Ամուլսարը զարմացնելու դեռ շատ բան ունի», – ասել է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Թիմ Քաֆլինը:

Նշենք, որ Lydian International-ը Հայաստանում սկսել է Ամուլսարի նախագիծն իրականացնել 2006 թվականից:

Tekali Taxi