Գլխավոր / Հայաստան / Նախկին հեքիաթասաց Սահակյանն ընդդիմությանը առաջարկում է երգել

Նախկին հեքիաթասաց Սահակյանն ընդդիմությանը առաջարկում է երգել

Իշխանությունը երգելու խնդիր չունի, մենք մեր երգն արդեն երգել ենք, մենք պիտի աշխատնենք: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների նախապատրաստական շրջանի թեմայով, հայտարարել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ընդդիմությունն ունի երգելու, հեքիաթասաց լինելու կարիք», – ասել է Գալուստ Սահակյանը, իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե փաստորեն ՀՀԿ-ն էլ ժամանակին հեքիաթասաց է եղել, ԱԺ պատգամավորը դրական պատասխան է տվել:

«Ընդդիմությունը չի աշխատում, պետություն չի ղեկավարում, դրա համար նրանք պետք է փորձեն ժողովրդի ուշադրությունը շահել», – ասել է Սահակյանը:

Նրա կարծիքով` ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի, ընտրություններից առաջ պետք է ավելի վաղ ակտիվանա, քան իշխանությունները:

«ՀԱԿ-ն է ընդդիմադիր, բայց ո՞ւմ դեմ է ընդդիմադիր, ինչի՞ն է ընդդիմադիր, ի՞նչ է արել ժողովրդի համար: Նրանց քարոզչությունը միայն Երևանով է սահմանափակվում», -նշել է ՀՀԿ-ականը:

Սահակյանն անդրադարձել է նաև Կոնգրեսի հանրահավաքներին` դրանք կանխատեսելի անվանելով: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` լրագրողները կարող են անգամ գուշակել, թե ինչ կասի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը:

Սահակյանի պնդմամբ` ընդդիմությանը նոր մոտեցումներ են հարկավոր:

Tekali Taxi