Գլխավոր / Հայաստան / Բերլուսկոնիից պահանջում են ներողություն խնդրել միասեռականներին վիրավորելու համար

Բերլուսկոնիից պահանջում են ներողություն խնդրել միասեռականներին վիրավորելու համար

Իտալիայի սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիից պահանջում են ներողություն խնդրել վիրավորական հայտարարությունների համար:

Ավելի վաղ Միլանի մոտոցիկլետային սրահի բացման ժամանակ Բերլուսկոնին հայտարարել էր. «Ես անընդհատ ստիպված եմ խելագար ռիթմով աշխատել: Եվ եթե երբեմն կարողանում են գեղեցիկ կանանց նկատել, ապա ահա թե ինչ կասեմ ձեզ. ավելի լավ է գեղեցիկ կնոջը սիրել, քան միասեռական լինել»:

«Arcigay» ընկերության ներկայացուցիչ Պաոլո Պատանեն Բերլուսկոնիի նման արտահայտությունն անվանել է «գռեհիկ» և «վիրավորական միասեռականների համար» և հայտարարել է, որ Բերլուսկոնին պետք է ներողություն խնդրի ինչպես միասեռականներից, այնպես էլ կանանցից:

Հիշեցնենք, նաև որ Բերլուսկոնին մեղադրվում է 17-ամյա մարոկուհու հետ սեռական կապ ունենալու մեջ: Ըստ շրջանառվող լուրերի` նա աղջկան 5 հազար եվրո է վճարել մի գիշերվա համար: Իտալիայում մարմնավաճառությունն արգելված չէ, սակայն դրանով կարելի է զբաղվել չափահաս դառնալուց հետո:

Վարչապետին նաև մեղադրում են իր ծառայողական դիքրը չարաշահելու մեջ, քանի որ նա իրավապահ մարմիններին ստիպել է ազատ արձակել մարոկուհուն:

Tekali Taxi