Գլխավոր / Армения / Քութաիսիում անհետացել է Ստալինի արձանը

Քութաիսիում անհետացել է Ստալինի արձանը

Վրաստանի արևմուտքում գտնվող Քութաիսի քաղաքի կենտրոնում անցյալ գիշեր պատվանդանից անհետացել է Իոսիֆ Ստալինի արձանը: Արձանը տեղադրվել էր Հայրենական պատերազմից հետո, իսկ տարածքը կոչվում էր Հաղթանակի հրապարակ:

Քութաիսիի քաղաքպետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ քաղաքի իշխանությունները ոչ մի կապ չունեն պատահածի հետ: Արձանը տեղափոխելու կամ հանելու մասին որևէ որոշում չի կայացվել: Քաղապետարանի բյուջեից միջոցներ չեն հատկացվել նման գործողություն իրականացնելու համար:

Նշենք նաև, որ մոտ երեք ամիս առաջ Գորի քաղաքում պաշտոնապես հանել էին Ստալինի հուշարձանը, որի փոխարեն քաղաքի իշխանությունները մտադիր են այլ հուշարձան տեղադրել` նվիրված 2008 թվականի օգոստոսի պատերազմում զոհվածներին և Ստալինի բռնաճնշումների զոհերին, հաղորդում է РБК-ն:

Tekali Taxi