Գլխավոր / Армения / Երևանում կացնկացվի Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում կացնկացվի Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում շուտով կկայանա հայ ականավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես, նշված է Հայաստանի ազգային պատկերասրահի Facebook-յան էջում:

Հանրության ուշադրությանը կներկայացվեն նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից` Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ ամբողջությամբ կցուցադրվեն Սուրենյանցի Հայաստանի ազգային պատկերասրահի ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն), շուրջ 200-ից ավելի ստեղծագործություններ:

Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս կտեսնի կատալոգ (հայերեն և ռուսերեն լեզուներով), որտեղ ամփոփված կերպով կներկայացվեն արվեստագետի ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ:

Tekali Taxi