Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Այսօր առավոտյան Թուրքիայի արևմտյան հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով  Երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի տվյալները: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում:

Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը ահաբեկել է Չանաքալեի բնակիչներին, ովքեր հապճեպ դուրս են եկել իրենց տներից, սակայն տեսնելով, որ ցնցումների հետևանքով վնասներ չկան, հետ են վերադարձել:

Ցնցումները նկատելի են եղել նաև Ստամբուլիում, Բալիքեշիրում, Էդիրնեում և Թեկիրդաղում:

Tekali Taxi