Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». ԳԱԼԱ հեռուստաընկերությունը մրցությում հաղթանակ չի ակնկալում

«Հայկական ժամանակ». ԳԱԼԱ հեռուստաընկերությունը մրցությում հաղթանակ չի ակնկալում

Երեկ ՀՌԱՀ-ում 7 մարզերի հեռուստաընկերություններ ներկայացրին իրենց ծրագրային առաջարկները: Թվային հեռարձակման անցնելու համար մրցակցություն կա միայն Կոտայքի և Շիրակի մարզերում, գրում է «Հայկական ժամանակը»:

Մասնավորապես, Շիրակում միմյանց հետ մրցակցում են «ԳԱԼԱ»-ն և «Ցայգ»-ը: Երեկ, ներկայացնելով իրենց ծրագիրը, «ԳԱԼԱ»-ի խմբագիր Էդվարդ Մխիթարյանը հպարտորեն պատմում էր, որ գործունեության 5 տարիներին «ԳԱԼԱ»-ն (Գյումրիի անկախ լրատվական ալիք) արդարացրել է իր անվանումը` իրականացնելով անկախ և օբյեկտիվ քաղաքականություն: «ԳԱԼԱ»-ն Հայաստանում գործող միակ հեռուստաընկերությունն է, որ բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ հավասարաչափ եթեր է տրամադրել և ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներին, միակն է, որ արձանագրել է ընտրախախտումները»,- ասաց Մխիթարյանը: Ինչպես հայտնի է` նշված պատճառներով այդ հ/ը-ն ամենից շատն է եղել դատական քաշքշուկների մեջ, զրկվել գովազդատուներից: «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրինք` չի՞ կարծում, որ թվարկված հատկանիշներն իրենց դեմ կաշխատեն.

«Մենք արել ենք այն, ինչ որ պետք է անեինք, այսուհետ անելու ենք այն, ինչ միշտ արել ենք: Չեմ ակնկալում, որ այս մրցույթում մենք կշահենք, բայց մեզնից ինչ հասնում է` անում ենք, նախագահականն էլ անելու է այն, ինչ իրենից է հասնում: Ես չեմ սխալվում ՀՌԱՀ-ի փոխարեն նախագահական ասելով»:

Tekali Taxi