Գլխավոր / Հայաստան / «Չորրորդ ինքնիշխանություն». ԱԺ-ում ցուցահանդեսի ժամանակ` գրքերը պաշտոնյաների ոտքերի տակ

«Չորրորդ ինքնիշխանություն». ԱԺ-ում ցուցահանդեսի ժամանակ` գրքերը պաշտոնյաների ոտքերի տակ

Երեկ ԱԺ կանաչ ֆոյեում պետպատվերի շրջանակներում հրատարակված գրքերի ցուցահանդես բացվեց, որի մանրամասները ներկայացնում է օրաթերթը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ շուրջ 280 գրքեր նվիրվում են ԱԺ գրադարանին, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նվիրեց հայ գեղանկարիչների գործերն ամփոփող երկու ալբոմ:

Բայց միայն դա չէր ցուցահանդեսի ընթացքում գրանցված հետաքրքիր իրավիճակը: Երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ մոտեցավ ցուցահանդեսի առաջին շարքին, պահարանի երկու դարակները կոտրվեցին, և ամբողջ գրքերը թափվեցին պաշտոնյաների ոտքերի տակ: Այս իրավիճակը ցուցահնդեսին ներկա սակավաթիվ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրեց, քան հայ հեղինակների շարված գրքերը: Պատգամավորների մեծ մասը գրքերին նայում էին որպես նկարչական ալբոմների` բավարարվելով բացառապես նկարները դիտելով:

Tekali Taxi