Գլխավոր / Հայաստան / Երկու մարդ հոսպիտալացվել է գազի բալոնի պայթյունի հետևանքով

Երկու մարդ հոսպիտալացվել է գազի բալոնի պայթյունի հետևանքով

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15.10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ:
   
Նախնական տվյալներով` տեղի է ունեցել պայթյուն` առանց հրդեհի, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 1941թ.-ին ծնված Սողոմոն և 1996թ.-ին ծնված Նորիկ Չաթալյանները:

Ս.Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ն.Չաթալյանինը` բավարար:

Tekali Taxi