Գլխավոր / Հայաստան / Մեքսիկայի գաղտնի թունելում 24 տոննա մարիխուանա են հայտնաբերել

Մեքսիկայի գաղտնի թունելում 24 տոննա մարիխուանա են հայտնաբերել

Մեքսիկայի ոստիկանությունն ավելի քան 24 տոննա մարիխուանա է հայտնաբերել ԱՄՆ-ի սահմանամերձ Տիխուանա քաղաքում: Ինչպես հաղորդել է տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչը` թմրանյութը հայտնաբերվել է 600 մետր երկարությամբ ձգվող թունելում, որը տանում է դեպի Միացյալ Նահանգներ:

Ոստիկանության կողմից իրականացված գործողության ժամանակ չի հաջողվել ձերբակալել թմրաբիզնեսով զբաղվով բանդային, ում պատկանել է թունելի նախագիծը: Թունելի քողարկված մուտքը գտնվել է ԱՄՆ-ի սահմանից 100 մետր հեռավորության վրա:

Ստորգետնյա տարածքն ունեցել է օդափոխիչ համակարգ և երկաթուղային գիծ, որը հեշտացրել է մեծ քանակի թմրանյութերի տեղափոխումը: ԱՄՆ-ի ներկայացուցիչները հաղորդել են , որ սահմանի հակառակ կողմում այդ նույն թունելի մեջ գտնվել է ևս 20 տոննա մարիխուանա:

Ամեն տարի Մեքսիկայի իրավապահ մարմինները հայտնաբերում են դեպի Միացյալ Նահանգներ տանող թունելներ, որոնք նարկոմաֆիան օգտագործում է թմրանյութ տեղափոխելու և ապօրինի արտագաղթողների համար ճանապարհ բացելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը:

Tekali Taxi