Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Հայ օլիգարխները ՌԴ դատախազությանը նամակ են գրել

«Հայկական ժամանակ». Հայ օլիգարխները ՌԴ դատախազությանը նամակ են գրել

Հայ օլիգարխ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) և Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) իրենց փաստաբանների միջոցով օրերս հարցում են արել Ռուսաստանի գլխավոր դատախազությանը, գրում է օրաթերթը:

Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ օլիգարխների նպատակը եղել է ՌԴ դատախազությունից հերքում կորզելն առ այն, որ ռուս իրավապահների կողմից քննվող տարբեր գործերում հայաստանցի պաշտոնյաների անուններն են հիշատակվում:

Օլիգարխները, սակայն, ձեռնպահ են մնացել հարցն ուղիղ ձևակերպելուց, մտավախություն ունենալով հնարավոր պատասխանի կապակցությամբ: Նրանք խեղաթյուրել են խնդրի մասին հրապարակումները, և հարցը շարադրել են այնպես, որ պատասխանը ինչ-որ կերպ հնարավոր լինի որպես հերքում ներկայացնել: Ստացվել է, որ ՌԴ դատախազությունը արձագանքել է գոյություն չունեցող հրապարակման:

Օրաթերթը գրում է, որ «հերքման» տեքստում ՌԴ դատախազությունը նշել է, որ «չի տիրապետում որևէ տեղեկատվության, թե մամուլում նշված անձինք որևէ մասնակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարված որևէ հանցագործության»: «Հայկական ժամանակն» իր հոկտեմբերի 14-ի համարում գրել էր, որ նշված մարդկանց ցուցակը ռուսական կողմը ոչ պաշտոնական ֆորմատով ցույց է տրվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Tekali Taxi