Գլխավոր / Армения / Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Երևանում ողջունելի է, եթե…

Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Երևանում ողջունելի է, եթե…

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կլինի երկու հասարակությունների միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառում, եթե նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան նաև Ադրբեջանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Երևանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության փաստը:

«Առհասարակ, երկկողմ նախաձեռնությունները միշտ ողջունելի են: Եթե միայն մի կողմն է կազմակերպում, իսկ, ինչպես տեսնում եմ, միայն Հայաստանում է լինելու միջոցառումը, ապա այս դեպքում հավասարակշռությունը խախտվում է»,- նշել է դաշնակցական գործիչը:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպմանն աջակցում է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Փառատոնի մասին տեղեկատվությունը մեծ իրարանցում է առաջացրել հատկապես սոցիալական ցանցերում և բլոգերում` արժանանալով խիստ քննադատության: 

Tekali Taxi