Գլխավոր / Армения / Պակիստանում մզկիթ են պայթեցրել. 200-ից ավելի տուժածներ

Պակիստանում մզկիթ են պայթեցրել. 200-ից ավելի տուժածներ

Պակիստանի հյուսիս-արևմտյան  Դերա Ադամ Հել շրջանի մզկիթում իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով առաջացած զոհերի թիվն ավելանում է: Այս պահի դրությամբ հաղորդվում է 59 զոհի և 159 տուժածի մասին, սակայն սրանք վերջնական թվերը չեն, քանի որ տուժածների մեծ մասը շատ ծանր վիճակում է, հաղորդում է vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ահաբեկիչ-մահապարտը մզկիթ է մտել ուրբաթօրյա  կրոնականան արարողության ժամանակ և պայթեցրել է իրեն: Պայթյունի հետևանքով մզկիթի տանիքը փլվել է` լրացուցիչ զոհերի պատճառ դառնալով: Պայթյունի պահին մզկիթում մոտ 500 մարդ է եղել: Տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչի խոսքերով`ահաբեկչությունը կազմակերպել են պակիստանական թալիբ ծայրահեղականները:

Tekali Taxi