Գլխավոր / Армения / Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է

Ադրբեջանում այսօր Միլի Մեջլիսի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Ըստ օրենքի` քարոզարշավը ավարտվում է ընտրությունից մեկ օր առաջ` նոյեմբերի 6-ին`տեղի ժամանակով ժամը 8:00-ին: Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 7-ին:

Ընտրություննեից մեկ օր առաջ  երկրի տարբեր տարածքներում առկա թեկնածուների և նրանց ընտրելու կոչեր պարունակող պաստառները հանվելու են: Այսօր երեկոյան Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությամբ թեկնածուները վերջին անգամ հանդես կգան նախընտրական կոչերով, որոնցից յուրաքանչյուրին եթերային անվճար 4 րոպե է հատկացված:

Նշենք, որ այս նախընտրական քարոզարշավը աչքի չի ընկել բուռն իրադարձություններով, ակտիվությամբ, հանրահավաքներով և այլ զանգվածային միջոցառումներով:

Tekali Taxi