Գլխավոր / Армения / Կինը պատահաբար վրաերթի է ենթարկել ամուսնուն

Կինը պատահաբար վրաերթի է ենթարկել ամուսնուն

53-ամյա տղամարդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել կնոջ անփութության պատճառով: Ավտոտնակում Honda Jeep մակնիշի
մեքենան կանգնեցնելիս` կինը շփոթել է գազի և արգելակման ոտնակները, ինչի հետևանքով ամուսնուն վրաերթի է ենթարկել` սեղմելով պատին:

Հարվածի հետևանքով ավտոտնակի պատը թեքվել է, և տղամարդը երկաթե երկու շերտերի միջև է հայտնվել: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը նրան անմիջապես հիվանդանոց է տեղափոխել:

«Տուժածի վիճակը բավարար է, թեև նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել», -հայտնել են հիվանդանոցից, գրում է Life News-ը:

Tekali Taxi