Գլխավոր / Հայաստան / Դեսպանն ասել է ինչ-որ պետք է. Իրանի դեսպանատունը «մեկանբանում է»

Դեսպանն ասել է ինչ-որ պետք է. Իրանի դեսպանատունը «մեկանբանում է»

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն այսօր հրաժարվել են մեկնաբանել դեսպանատան շենքի մոտ անցկացված երեկվա ակցիան, որն իրականացվել էր մի խումբ ակտիվիստների կողմից` ի պաշտպանություն Իրանում մահապատժի դատապարտված Սաքինե Մոհամմադի Աշտիանիի:

Epress.am-ը փորձել է նաև դեսպանատնից ճշտել, թե ունի արդյոք Հայաստանում Իրանի դեսպանությունը պաշտոնական դիրքորոշում իրանցի կնոջ մահապատժի վերաբերյալ:

Մեզ հետ զրույցում դեսպանատան աշխատակիցը հայտարարել է, որ երեկ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ դեսպանն ասել է իր խոսքը, և ավելին իրենք ասել չեն կարող:

Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստներից մեկի հետ զրույցում, ում ներս էին հրավիրել ակցիայի ժամանակ, դեսպանն ասել էր, որ Սաքինեի դեպքը «նորմալ է, աշխարհում շատ կանայք կան բանտերում»:

Մեր հարցրին ի պատասխան, թե արդյոք դա է դեսպանատան պաշտոնական դիրքորոշումը, դեսպանատան աշխատակիցը փոխանցել է.

«Ինձ ասացին, որ երեկ դեսպանն ասել է ինչ-որ պետք է»:

Tekali Taxi