Գլխավոր / Армения / Հայաստանը մարդկային զարգացման մակարդակով զիջում է Վրաստանին և Ադրբեջանին

Հայաստանը մարդկային զարգացման մակարդակով զիջում է Վրաստանին և Ադրբեջանին

Մարդկային զարգացման մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը 170 երկրների շարքում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ցուցիչը» ամենամյա զեկույցում:

Փորձագետները գնահատում են երկրներում մարդկային զարգացումը` հիմնվելով մի շարք ցուցիչների վրա` առողջապահության ոլորտի մակարդակ, կրթության  մատչելիություն, կյանքի տևողություն, ՀՆԱ և այլն:

Հայաստանի հիմնական ցուցանիշները հետևյալն են. կյանքի սպասվող տևողությունը երեխայի ծնվելու պահին` 74.2, կրթության միջին տևողությունը` 10,8 տարի, կրթության սպասվող տևողությունը` 11,9 տարի, ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվարկով` 5495 դոլար (հաշվարկվել են 2008 թվականի տվյալները):

Նշենք, որ նախկին ԽՍՀՄ երկրներից միայն Էստոնիային է հաջողվել ընդգրկվել շատ բարձր մարդկային զարգացման մակարդակ ունեցող երկրների շարքում: Խոսքն առաջին խմբի մասին է, և Էստոնիան այս խմբում, ինչպես նաև ընդհանուր ցուցակում, զբաղեցնում է 34-րդ տեղը:

Հայաստանի հետ միասին երկրորդ խմբում են (մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներ) գտնվում Լիտվան (44), Լատվիան (48), Բելառուսը (61), Ռուսաստանը (65), Ղազախստանը (66), Ադրբեջանը (67), Ուկրաինան (67), Վրաստանը (74):

Նշենք, որ մարդկային զարգացման միջին մակարդակ ունեցող երկրների ցանկը սկսվում է 86-րդ տեղից, ցածր զագացում ունեցող երկրների ցանկը` 128-րդ տեղից:

ՄԱԿ-ի աղյուսակում առաջատարներն են Նորվեգիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Մարդկային զարգացման ամենացածր մակարդակը դիտվել է Նիգերում, Կոնգոյի Դեմոկրատական Հնարապետությունում և Զիմբաբվեում:

Մի շարք երկներ ՄԱԿ-ն առանձին է դիտարկել, քանի որ հնարավորություն չի ունեցել լիարժեք տեղեկություններ հավաքել դրանց վերաբերյալ:

Այդ երկրների թվում են Հյուսիսային Կորեան, Կուբան, Իրաքը, Լիբանանը, ինչպես նաև բարձր կենսամակարդակ ունեցող եվրոպական Սան-Մարինոն և Մոնակոն:

Tekali Taxi