Գլխավոր / Армения / Իրանցի կնոջ համար ակցիա կանցկացնեն ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Իրանցի կնոջ համար ակցիա կանցկացնեն ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել ի պաշտպանություն Իրանում մահապատժի դատապարտված Սաքինեհ Մոհամմադի Աշթիանիի: Էջում աշխարհի տարբեր երկրներից մարդիկ իրենց դժգոհություն են հայտնում Սաքինեի մահապատժի վերաբերյալ, և տեղադրում այն բոլոր միջոցառումների լուսանկարները, որոնք արվում են աշխարհում` ի պաշտպանություն մահապատժի դատապարտված կնոջ կազմակերպվող ակցիաների ժամանակ:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան Հայաստնում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան առաջ հայաստանցիները իրենց բողոքի ձայնը բարձրացրին և քարեր ու պաստառներ դրեցին դեսպանատան շենքի առջև: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են ակցիայի անցկացմանը` դեն նետելով քարերն ու պաստառները:

Ըստ ֆեյսբուքյան համապատասխան էջի` Նյու Յորքում դեկտեմբերի 11-ին, մարդիկ պատրաստվում են ակցիա կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ:

Ակցիայի նպատակն է պահանջել ՄԱԿ-ից չլռել, և իր հստակ դիրքորոշումը հայտնել նման դեպքերի շուրջ և համապատասխան բանաձև ընդունել` դատապարտելով քարկոծման միջոցով իրականացվող մահապատիժներն ամբողջ աշխարհում: Նյու-յորքյան ակցիայի կազմակերպիչները նաև նշում են, որ ՄԱԿ-ը պարտավոր է դադարեցնել գենդերային խտրականությունը բոլոր երկրներում:

Tekali Taxi