Գլխավոր / Армения / Հացադուլ հայտարարած իրանցի իրավապաշտպանը վատառողջ է

Հացադուլ հայտարարած իրանցի իրավապաշտպանը վատառողջ է

Իրանցի իրավապաշտպան Նասրի Սոտուդեն ծանր առողջական վիճակում է գտնվում բանտում հացադուլ իրականացնելու արդյունքում: Այս մասին հայտնում են Նյու Յորքում գտնվող իրանական իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրանի Մարդու իրավունքների պաշտպնության միջազգային կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին` միջամտելու Սոտուդեի գործին, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Սոտուդեն ձերբակալվել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին` ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեություն ծավալելու մեջ մեղադրանքով:

Անցյալ կիրակի Սոտուդեն հացադուլ է հայտարարել` բողոքելով իր նկատմամբ առկա վերաբերմունքի դեմ:

Իրանի Մարդու իրավունքների պաշտպնության միջազգային կազմակերպության ղեկավար Հադի Ղաեմին, խոսելով Սոտուդեի մասին, մեջբերել է նրա ամուսնու խոսքերը, համաձայն որոնց` Սոտուդեն շատ է նիհարել բանտում, իսկ նրա մաշկի գույնը մգացել է:

Ղաեմիի խոսքով` բանտարկյալն առաջին անգամ հնարավորություն է ստացել տեսնել իր երկու երեխաներին միայն երեկ` հինգշաբթի: Իրավապաշտպանի ամուսինը նաև կոչ է արել ՄԱԿ-ին աջակցել հարցի լուծմանը:

Tekali Taxi