Գլխավոր / Հայաստան / «Ուլիսը» նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալները, «Շիրակը»` վերջինն է

«Ուլիսը» նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալները, «Շիրակը»` վերջինն է

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության նախավերջի տուրի հանդիպումներից երեքը:

Մինչ այս տուրը երկրորդ տեղում ընթացող «Բանանցը» կարողացավ 1:0 հաշվով պարտության մատնել «Կիլիկիային» և երկու միավորով շրջանցել «Փյունիկին»: «Փյունիկցիները» իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը «Գանձասարի» հետ Երևանում: Հաղթանակի դեպքում Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը դարձյալ կշրջնացի «Բանանցին»:

Հարկ է նշել նաև, որ, օգտվելով «Միկայի» պարտությունից «Ուլիսը» պաշտոնապես ապահովեց երրորդ տեղը առաջնությունում:

Բացի այդ, պարզ դարձավ, որ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղը կզբաղեցնի Գյումրիի «Շիրակը», ով վերջին տուրից առաջ 7-րդ տեղում ընթացող «Կիլիկիային» զիջում է 5 միավոր:

Արդյունքներ.

«Ուլիս»-«Շիրակ» 1:1
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Շոթա Ջիքիա, 19 («Ուլիս»), Մկրտիչ Նալբանդյան, 39 («Շիրակ»)

«Իմպուլս»-«Միկա» 2:1
Դիլիջան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Ալբերտ Հովակիմյան, 1, Տիգրան Ոսկանյան, 57 («Իմպուլս»), Բոտի Դեմել, 24 («Միկա»)

«Բանանց»-«Կիլիկիա» 1:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Նելլի Ստեփանյան
Գոլը` Արսեն Բալաբեկյան, 73

Tekali Taxi