Գլխավոր / Армения / Կոնգրեսը մարզային կառույցներում նախահանրահավաքային հանդիպումներ է անցկացնում

Կոնգրեսը մարզային կառույցներում նախահանրահավաքային հանդիպումներ է անցկացնում

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր հանդիպումներ են անցկացրել ՀԱԿ-ի մարզային շտաբներում: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել են Էջմիածնի և հարակից գյուղերի Կոնգրեսի շտաբների և ենթաշտաբների ղեկավարների և ակտիվիստների հետ: 

Epress.am-ի հետ զրույցում  Արամ Մանուկյանը նշել է, որ հանդիպման ժամանակ ակտիվիստները ստացել են իրենց բաժին թռուցիկներն  և Կոնգրեսի թերթերը: Հանդիպումը տևել է երկու ժամ:

«Ու թեև հանդիպումը ուղղված էր հանրահավաքի իրազեկմանը, բայց քննարկվեցին նաև այլ հարցեր: Ժողովրդի տրամադրությունը, շատ լավ էր ու բավականին ոգևորված էին»,- տեղեկացրեց Արամ Մանուկյանը:

Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն էլ Մասիսում հանդիպում է ունեցել  Մասիսի և Արտաշատի ընդդիմության ակտիվի հետ: Մեզ հետ զրույցում նա ևս նշել է, որ հանրահավաքի իարզեկման աշխատանքներն այս անգամ ընթանում են ավելի մեծ թափով: «Այս անգամ թռուցիկների պահանջարկը մի քանի անգամ շատ էր, քան նախորդ հանարահավաքներից առաջ: Բոլոր շտաբները գրեթե երկու-երեք խմբաքանակով թռուցիկներ ու Կոնգրեսի թերթեր են բաժանել»,- ասել է Աշոտ Սարգսյանը:

Նշենք նաև, որ Եղվարդի շտաբում Կոնգրեսի տեղի ներկայացուցիչների հետ հանդիպման են գնացել Գագիկ Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանը:

Tekali Taxi